Այսօր: Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2020թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 13
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 13


Զեկ. ԱՆՈՒՇ ԷՎՈՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 9-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի հերթական նիստի օրակարգը`  
1.
Ալավերդի համայնքի ավագանու մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին:
                                                                                                                      
(Զեկ.` Ս. Խեչումյան)
2.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու և հետագայում ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին: 
                                                                                                                      
(Զեկ.` Ս. Խեչումյան)
3.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխելու և հետագայում ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին: 
                                                                                                                      
(Զեկ.` Ս. ԽԵՉՈՒՄՅԱՆ)
4.
Ալավերդի համայնքի և համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների 2017 թվականի տարեվերջյան գույքագրման արդյունքները հաստատելու մասին:
                                                                                                                      
(Զեկ. Ս. Խեչումյան)
5.
Ալավերդի համայնքի տարածքում 2018 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
                                                                                                                      
(Զեկ.` Ս. Խեչումյան)   
6.
Ալավերդի համայնքի համայնքայինոչ առևտրային կազմակերպությունների 2018 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները  և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
                                                                                                                      
(Զեկ.` Ս. Խեչումյան)
7.
Ալավերդի համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին:
                                                                                                                      
(Զեկ.` Ս. Խեչումյան)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ԷՎՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1

(0253) 2-41-00

alaverdi.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner