Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետի, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետարանի 13.02.2018թ. թիվ 101/107.3/925-18 գրությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
|