Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2018 թվականի փետրվարի 14-ի N 52-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 22-ի հերթական նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան և Ալավերդի համայնքի հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված և 2017 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին: (Զեկ.՝Ս. Խեչումյան) 2. Ալավերդի համայնքի 2018 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ.՝Ս. Խեչումյան) 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Զեկ.՝ Ս. Խեչումյան) 4. Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: (Զեկ.՝ Ս. Խեչումյան) 5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը սահմանելու մասին: (Զեկ.՝Ս. Խեչումյան) |