Այսօր: Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2019թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 325
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.09.19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ <<ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻ ԵՎ ԱԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ>>-Ը

Սեպտեմբերի 20-ին կմեկնարկի լոռեցիների կողմից սիրված և սպասված <<Թատերական Լոռի>> փառատոնը, որը անց է կացվում ամեն 2 տարին մեկ, սակայն, այս տարի բացառիկ հնարավորության և շարժառիթի առկայությամբ, ամենաքննադատ և ամենաարվեստասեր հանդիսատեսին բախտ կվիճակվի վայելելու թատերական փառատոնը արտահերթ: Այս տարի《Թատերական Լոռի》միջազգային և Հովհաննես Աբելյանին նվիրված (Աբելյանկան) հանրապետական փառատոները եզակի անգամ անց են կացվում միասին, միասնական փառատոնի ձևաչափով՝ նվիրված Ամենայն հայոց բանստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է <<ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻ ԵՎ ԱԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ>>-Ի ԾՐԱԳԻՐԸ
09.09.19 ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱԿԱՑԱՎԻ ՔԱՂԱՔԻ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳԻՐ

Ալավերդի քաղաքի մի խումբ ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ տեղի կունենա քաղաքի արտաքին տեսքի բարելավմանն ուղղված ծրագիր:
Այն է՝ պլաստիկե շշերի խցանների միջոցով խճանկարի ստեղծում, որը կներառի հայկական գորգերի զարդանախշեր:
Նպատակն է պրոպագանդել հայկական մշակույթը խորհրդանշող զարդանախշերի տարածմանը, նպաստել քաղաքի արտաքին տեսքի բարելավմանը:
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ այս գեղեցիկ նախաձեռնության իրականացման գործում, կարող են պլաստիկե շշերի խցաններ փոխանցել երիտասարդներին:
Հարցերի դեպքում՝ 
զանգահարել 0253 2 41 00 հեռախոսահամարին
գրել https://www.facebook.com/photo.php?fbid=497390257739232&set=pcb.497392871072304&type=3&theater ֆեյսբուքյան էջին:

04.09.19 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
     Արտակարգ իրավիճակների համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,     Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ:     Ձեր արհեստավարժ աշխատանքի, արագ արձագանքման, հմտության շնորհիվ այսօր մեր հանրությունն առավել պաշտպանված է, առավել իրազեկված, առավել ճշգրտորեն կարող է իրեն դրսևորել ցանկացած տարերային աղետի, բնության ցանկացած անակնկալի դեպքում: Անվարան կարող ենք պնդել, որ մեր պետության մեջ ամենակայացած կառույցներից մեկը հենց ԱԻՆ-ն է, որը երիտասարդ նախարարություններից է և արդեն հասցրել է ոչ միայն կայանալ, այլև` դառնալ մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը վայելող կառույց՝ ձեր հետևողական մասնագիտական աշխատանքի շնորհիվ: Այն հստակորեն կարողանում է կատարել ... Մանրամասն
02.09.19 ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՎ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՋԻԼԻԶԱ ԳՅՈՒՂ

Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, <<Դիակոնիա>> բարեգործական հիմնադրամից ներկայացուցիչներ այցելեցին Ալավերդի խոշորացված համայնքի մաս կազմող, սահմանամերձ Ջիլիզա գյուղ:
Նոր ուսումնական տարվա մեկնարկը հիշարժան էր ու հուզիչ պահերով լի ոչ միայն նրանց համար, որոնք առաջին անգամ մուտք գործեցին դպրոց այլև բոլոր ներկաների, քանի որ սեպտեմբերի 1-ը մանկության հետ կապող ամենագունեղ թելերից մեկն է։ 
Մարզի և համայնքի ղեկավարները օգտագործելով պատեհ առիթը զրույց ունեցան նաև գյուղի բնակիչների հետ, լսեցին նրանց մտահոգությունները խնդիրները, առաջարկները:

02.09.19 ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ԷՆԳԵԼՍ ԹԱՂԱՄԱՍԻ ԱՅԳՈՒՄ ԿԿԱՏԱՐՎԵՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, համայնքապետարանի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Վալերի Մինասյանը, նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմող մասնագիտացված կազմակերպության ներկայացուցիչ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելեցին Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի այգի: 2019 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված խաղահրապարակների կառուցում ծրագրի շրջանակներում նախատեսվում էր այգում կառուցել վոլեյբոլի խաղադաշտ, սակայն մի խումբ բնակիչների խնդրանքով նախատեսվում է ծրագրում կատարել փոփոխություն՝ վերանորոգել այգու լողավազանը:Հարգելի բանկիչներ.Հայտնում ենք, որ կարևորելով այս հարցի շուրջ ձեր ունեցած կարծիքները, պատրաստ ենք լսել առաջարկություններ՝ նախքան նախատեսված ... Մանրամասն
31.08.19 ԱԼԱՎԵՐԴՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ, Շնորհավորում եմ Ձեզ Սեպտեմբերի 1-ի` գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ.Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը առանձնահատուկ հոգատարություն ունի դպրոցի և ուսուցչի հանդեպ: Սերը գիտելիքի և կրթության նկատմամբ նա մշտապես կրել է իր մեջ, և այսօր Ձեր սերնդին է վիճակված արդի պահանջներին համահունչ շարունակելու ու զարգացնելու այդ ավանդույթները: Հասարակության մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես մեր համայնքի հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է մեր առաջին դասարանցիների համար: Ջերմորեն շնորհավորում եմ հատկապես նրանց և մաղթում հարուստ ... Մանրամասն
23.08.19 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ ԵՆ ՄՇԱԿՎՈՒՄ
Օգոստոսի 22-ին Ալավերդու համայնքապետարանում հյուրընկալվեցին «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը և միջազգային փորձագետ Վանո Վաշակմաձեն:Հյուրերը ներկայացրեցին զբոսաշրջության ոլորտում իրականացվելիք իրենց նախագիծը: Այցի նպատակը ծրագրերի իրականացմանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածներում Ալավերդու հաամայնքապետարանից աջակցություն ստանալն էր: Քանի որ համայնքի զարգացման առաջնային ճյուղերից մեկը զբոսաշրջությունն է, և քանի որ այդ առումով Ալավերդին ունի լայն հնարավորություններ, համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը հայտնեց, որ համայնքապետարանը պատրաստակամ է լիազորության սահմանաներում անել հնարավորը՝ ծրագիրը համայնքում կյանքի կոչելու համար: Ծրագրի ... Մանրամասն
22.08.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՐՋԱՅՑԸ ՀԱՂՊԱՏՈՒՄ

Օգոստոսի 21-ին Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, համայնքապետարանի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Վալերի Մինասյանը, նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմող մասնագիտացված կազմակերպության ներկայացուցիչ Ռոբերտ Քոչարյանը շրջեցին Հաղպատ գյուղում, հանդիպեցին բնակիչների հետ, ծանոթացան վերջիններիս առօրյաին, խնդիրներին մտահոգություններին, քննարկեցին Հաղպատի կենտրոնական հատվածի խաղահրապարակի ցանցապատնեշի վերանորոգման, այգու նստարանների վերակագնման և նոր նստարանների տեղադրման շուրջ հարցեր:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 12.04.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 29.03.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 22.02.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 25.01.2018թ. նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1

(0253) 2-41-00

alaverdi.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner