«Ալավերդի համայնքի «Երազ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ մեթոդիստի (տնօրենի ուսումնական գծով տեղակալ) թափուր պաշտոնի /0.25 դրույք/ դաստիարակի /1.25դրույք/ և երաժշտության դաստիարակի /0,5դրույք/ պաշտոնների համար։ Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրա-գույն կամ միջին մասնագիտական մանկավարժական կրթու-թյուն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն երեք տարվա ման-կավարժական գործունեության ստաժ՝համաձայն ՀՀ Կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4)՝
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները`Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորա-կան կցագրման վկայական
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի նոյեմբերի 06-ին, ժամը 11։00-ին, ք. Ալավերդի Սանահին թաղամաս Միկոյան փողոց 8 հասցեում:
Փաստաթղթերն պետք է ներկայացնել անձամբ՝անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հոկտեմբերի 07–ից մինչև 2025թ-ի նոյեմբերի 03-ը ներառյալ, ամեն օր ժամը 11։00-13։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից ք. Ալավերդի, Սանահին թաղամաս Միկոյան փողոց 8 հասցեում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարողեք զանգահարել
+374 99 43 56 67 հեռախոսահամարով: