Հարգելի բնակիչներ,
Սույն թվականի մայիսի 13-ին Ալավերդի համայնքի Մեծ Այրում, Ճոճկան, Շնող և Քարկոփ գյուղերում տեղի ունեցած կարկտահարության հետևանքով վնասվել են հողատարածքներ։
Հայտնում ենք, որ կարկտահարությունից տուժած հողօգտագործողները կարող են ստանալ վնասի մասնակի փոխհատուցում։
Դիմումների ընդունման և փոխհատուցման կարգի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել բնակավայրի վարչական նստավայր։
Դիմումները կարող եք ներկայացնել մինչև հոկտեմբերի 31-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել նաև Ալավերդու համայնքապետարան։
Կառավարության որոշման հղումը՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/45363/