Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 15-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի, Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17 -ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 147 -Ն որոշման և հիմք ընդունելով Ալավերդի քաղաքի ԱՁ Լևոն Պարանյանի 09.04.2025թ. հայտը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Ս. Թեհլերյան փողոց 50 հասցեում գտնվող ԱՁ Լևոն Պարանյանին տրամադրել հանրային սննդի կազմակերպման և իրացման համար թիվ 115 թույլտվությունը:
2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով ԱՁ Լևոն Պարանյանից գանձել 2025 թվականի 4 - րդ եռամսյակի համար տեղական տուրք 15000 (տասնհինգ հազար ) ՀՀ դրամ, կիրառվել է «Տեղական տուրքերի և վճարների» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատած 0.75 գործակիցը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: