ՄԻԿՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Ալավերդի, Սանահին, 34-րդ փ.
Հեռ. ՝ +374 77 854 652, +374 91 909 436
Էլ. հասցե՝ programstourismalaverdi@gmail.com
Աշխատանքային ժամեր՝ երեքշաբթիից կիրակի 09:00-18:00
Մուտքավճար՝ մեծահասակներ 1000 դր., փոքրահասակներ 500 դր.
Միկոյան եղբայրների թանգարանը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին թաղամասում: Նվիրված է հանրահայտ եղբայրներ Անաստաս և Արտեմ Միկոյաններին:
Անաստաս Միկոյանը եղել է խորհդային քաղբյուրոյի ամենաերկարակյաց քաղաքական գործիչներից (Ստալինից միչև Բրեժնև), իսկ Արտեմ Միկոյանը՝ հանրահայտ ավիակոնստրուկտոր, ՄԻԳ կործանիչների համանախագծողը:
Թանգարանի ծնունդը եղել է Սանահինի դպրոցում 1971 թվականին: Արտեմ Միկոյանի մահից հետո Միկոյան եղբայրների հորեղբոր դուստր Նուշիկ Աղբալյանը, որ այդ ժամանակ Սանահինի դպրոցի տնօրենն էր, դպրոցում ստեղծում է Արտեմ Միկոյանին նվիրված դպրոցական թանգարանային անկյուն: Միայն 1978 թվականին Անաստաս Միկոյանի մահից հետո է որոշում կայացվում դպրոցական թանգարանը անվանել Միկոյան եղբայրների թանգարան:
Հուշահամալիրը և թանգարանը բացվել են 1982 թվականի հունիսի 17-ին: Հենց այդ օրը Մոսկվայից Հայաստան են բերվել ՄԻԳ-21 ինքնաթիռը և Արտեմ Միկոյանի ծառայողական մեքենան: Թանգարանը տարիների ընթացքում հարստացվել է նաև այլ ցուցանմուշներով:
Թանգարանում ցուցադրված են Միկոյանների ընտանիքի անձնական իրերը, նրանց աշխատանքային գործունեության մասին պատմող վավերագրական նյութեր: Թանգարանի բակում են գտնվում Անաստաս և Արտեմ Միկոյանների հուշարձանները (քանդակագործ՝ Սուրեն Նազարյան, ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան), ՄԻԳ ինքնաթիռը:
Միկոյան եղբայրների թանգարանը հիմնանորոգումից հետո ներկայանում է ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր ցուցադրությամբ: Թանգարանում առկա է նաև բազմալեզու գրադարան իր ընթերցասրահով:
ՇՆՈՂԻ ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Ալավերդի, Շնող 1/3
Հեռ. ՝ +374 77 183 885, +374 94 171 897
Էլ. հասցե՝ shnoghimshakuytitun@mail.ru
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ 12:30-16:30
Թանգարանը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող բնակավայրում: Թանգարանի կազմավորումը սկսվել է 1963 թվականից՝ դպրոցական հայրենագիտական խմբակի և նրա ղեկավար՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մաքսիմ Շահնազարյանի ջանքերով: Վերջինիս անունով էլ հետագայում անվանակոչվել է: Այն հնագիտական, ազգագրական պատմամշակութային նյութերի հավաքման, մշակման, պահպանման և ցուցադրման օջախ է:
Շնողի հայրենագիտական թանգարանում են գտնվում պատմաբան, մանկավարժ Վարշամ Ավետյանի և հայրենագիտական խմբակի պեղումների (Վենձ Ուրթատեղ, Ղրաքոթուկ) արդյունքները: Թանգարանում պահվում են մ.թ.ա. երրորդ հազարամյակից սկսած գրեթե բոլոր ժամանակաշրջաններին վերաբերվող նյութեր՝ պեղված Շնողից և նրա հարակից տարածքներից:
Դրանք հիմնականում խեցեգործական արտադրանքի նմուշներ են, պղնձե և բրոնզե իրեր և զարդեր, հին հագուստների, արգանելիքների և այլ նմուշներ: Ցուցանմուշների թիվն անցնում է 2000-ից:
Թանգարանը 1983 թվականին Խորհրդային Հայաստանի մշակույթի մինիաստրության որոշմամբ արժանացել է «ազգային թանգարանի» կոչման:
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Ալավերդի, Թումանյան փ.
Հեռ.՝ (+374 253) 2 28 93
էլ. հասցե՝ rafaeljavakhyan@mail.ru
Աշխատանքային ժամեր՝
Երեքշաբթիից կիրակի 11:00-17:30
Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերից է Ալավերդու պատկերասրահը՝ հիմնված 1987 թվականին: 2009 թվականի նոյեմբերի 14-ին մասնաճյուղը վերաբացվել է նոր շենքում «Հայկական բնանկարը» խորագիրը կրող ցուցահանդեսով:
Ցուցադրված են Սեյրան Խաթլամաջյանի, Արփենիկ Նալբանդյանի, Լուսիկ Ագուլեցու, Ռուբեն Շահվերդյանի և այլ արդիության շրջանի նկարիչների գործեր: Կան ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր ցուցադրություններ:
Պատկերասրահն ակտիվ մշակութային և կրթական գործունեություն է ծավալում՝ մասնակցելով միջազգային փառատոնների, կազմակերպելով դպրոցականների և ուսանողների կրթական այցեր:
Facebook
Location on Google Maps
YouTube