Հարգելի բնակիչներ,
Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 09-ին ժամը 15։00-ին կայանալիք թիվ 11 արտահերթ նիստի օրակարգը․
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու՝ 2025 թվականի հուլիսի 09-ի արտահերթ թիվ 11 նիստի օրակարգը հաստատելու մասին․
(զեկուցող՝ Դ. Ղումաշյան)
2.Ալավերդի համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին․
(զեկուցող՝ Լ․ Կոստանդյան)
3.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի՝ 2025 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին․
(զեկուցող՝ Ս. Թորոսյան)
4.Ալավերդի համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին․
(զեկուցող՝ Կ. Սիմոնյան)
5.«Ճոճկանի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի՝ 2025 թվականի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին
(զեկուցող՝ Հ. Ճիճիլյան)