Ներքին ազդարարման համակարգը հանդիսանում է կարևորագույն գործիք մասնավոր հատվածի գործունեության արդյունավետության, թափանցիկության և բարեվարքության ապահովման գործում: Այս համակարգի արդյունավետ կառավարումը ընկերություններին հնարավորություն է տալիս բարելավել ներքին վերահսկողությունն ու ռիսկերի կառավարումը, ժամանակին բացահայտել և արձագանքել հնարավոր խախտումներին, բարձրացնել աշխատակիցների, հաճախորդների, սպառողների, ներդրողների, դոնորների և այլ գործընկերների վստահությունն ու նվիրվածությունը, պահպանել և բարելավել գործարար համբավը, ինչպես նաև ապահովել համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին:
Ազդարարումը կարևոր գործիք է կոռուպցիոն բնույթի դեպքերի, շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումների, հանրային շահերին ուղղված այլ վնասները բացահայտելու, կոռուպցիան նվազեցնելու և հաղթահարելու, կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունք ձևավորելու համար։ Այնուամենայնիվ, ոչ իրավաչափ վարքագծի մասին հաղորդելու գործընթացը կարող է լինել անհանգստացնող, եթե այն ներկայացվի անհատական տվյալներ ներկայացնելու եղանակով, սակայն ազդարարը այն կարող է ներկայացնել նաև անանուն եղանակով երբ անանունության պահպանումն էական է: Այս ձեռնարկում ներկայացվում է ուղեցույց այն մասին, թե ինչպես ապահովել գաղտնի, անանուն հաղորդման ներկայացումը՝ միաժամանակ մատնանշելով հաղորդման արդյունավետ քննության համար անհրաժեշտ և բավարար պայմանները։
Կից ֆայլով ներկայացնում ենք ուղեցույց, որը պատրաստվել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստան Բարեվարքություն» Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Ուղեցույցի բովանդակության պատասխանատուն «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն է և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԱՄՆ ՄԶԳ կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:
file:///C:/Users/user/AppData/Local/Temp/cb82a7ef-9627-478a-a876-5185d0e4935a_attachments_1737028_0204_160219.zip.35a/attachments_1737028/Handbook_Azdararir.am.pdf