Հարգելի քաղաքացիներ, հանրապետության տարածքում բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ զգալիորեն աճել է խոտածածկ և անտառային տարածքներում հրդեհների առաջացման վտանգը։
Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և պահպանել հրդեհավտանգ շրջաններում գտնվելու անվտանգության կանոնները՝

Խարույկ վառեք միայն հատուկ նախատեսված և թույլատրված տարածքներում,

Խարույկը երբեք մի թողեք առանց հսկողության։ Մինչ տվյալ վայրից հեռանալը համոզվեք, որ այն լիովին մարված է,

Խստիվ արգելվում է վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ նետել խոտածածկ կամ անտառային տարածքներում,

Խուսափեք ապակյա կամ լույս անդրադարձնող իրեր թողնել բնության գրկում, քանի որ դրանք կարող են առաջացնել հրդեհ արևի ուղիղ ճառագայթների ազդեցությամբ,

Կրակի կամ ծխի նշաններ նկատելու դեպքում անհապաղ դիմեք Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն՝ զանգահարելով 911։
Պահպանենք բնությունը՝ պաշտպանելով այն հրդեհներից։