«Ալավերդի համայնքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ դաստիարակի /0.25դրույք/ պաշտոնի համար։
Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն երեք
տարվա մանկավարժական գործունեության ստաժ :
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4)՝
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներ-կայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման
վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի սեպտեմբեր 29-ին, ժամը 11։00-ին, ք. Ալավերդի Սանահին/Սարահարթ,Գայի փողոց 1/11-1հասցեում:
Փաստաթղթերն պետք է ներկայացնել անձամբ՝անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի օգոստոսի 28–ից մինչև
2025թ-ի սեպտեմբերի 24-ը ներառյալ, ամեն օր ժամը 10։00-13։00-ը, բացի
շաբաթ և կիրակի օրերից ք. Ալավերդի, Գայի 1/11-1 հասցեում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարողեք զանգահարել
+374 99 72 14 67 հեռախոսահամարով