Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ, 65-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 14.10.2025թ. N 175-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետարանի N 05/111.6/07498-2025 - 10/09/2025 գրությունը, ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումները (ՀՀ մարզերում գործող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող 50 բժշկական կազմակերպությունների շենքերի կառուցում և հագեցում բժշկական կահույքով, սարքավորումներով և պարագաներով), սեփականության իրավունքի N 07102025-06-0018 վկայականը՝
որոշում եմ․
1. Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 20-րդ փողոց, 11 հասցեում գտնվող, կադաստրային 06-112-0124-0003 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.18244 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` «Օձունի ԲԱ» ՀՈԱԿ բուժհաստատության կառուցման նպատակով:
2.Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3. Հողամասինվիրաբերության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի նվիրաբերության մասին պայմանագիր կնքելու պահից: