Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի պետական գրանցման 18112024-06-0002 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրամադրված տարանջատված և առանձնացված միավորների հատակագծերը՝
որոշում եմ․
1. Լոռու մարզի Ալավերդի համայնքի Քարկոփ գյուղ, 1-ին փողոց, 1/1 հասցեում գտնվող, 06-111-0001-0034-001 ծածկագրով բնակելի շենքից առանձնացվող բնակարաններին տրամադրել հետևյալ փոստային հասցեները․
1.1 Առանձնացված՝ 16.7 քմ մակերեսով բնակարանին տրամադրել համայնք Ալավերդի, Քարկոփ, 1-ին փողոց, 1/1 շենք, 14 փոստային հասցեն,
1.2 Առանձնացված՝ 14.6 քմ մակերեսով բնակարանին տրամադրել համայնք Ալավերդի, Քարկոփ, 1-ին փողոց, 1/1 շենք, 20 փոստային հասցեն,
2. Լոռու մարզի Ալավերդի համայնքի Քարկոփ գյուղ, 1-ին փողոց, 1/1 հասցեում գտնվող, 06-111-0001-0034-001 ծածկագրով բնակելի շենքից առանձնացված միավորների գործառնական նշանակությունները հաստատել որպես բնակարաններ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: