Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 11
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 11


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի  4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2019 թվականի հունվարի 01-ի դրությամբ Ալավերդի համայնքի բյուջեի փաստացի մնացորդը կազմել է 24171.9 հազ. դրամ. այդ թվում, վարչական բյուջեի փաստացի մնացորդ՝ 1524.2 հազ. դրամ, ֆոնդային բյուջեի փաստացի մնացորդ՝ 22647.7 հազ. դրամ և 2019 թվականի հունվարի 01-ի դրությամբ բյուջեի եկամտային մասը գերազանցում է բյուջեի ծախսային մասին տարեվերջի մնացորդի չափով՝ 24171.9 հազ. դրամով համայնքի ավագանին որոշում  է.

Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը՝ 1524.2 հազ. դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս: Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Տնտեսական հարաբերություններ բնագավառում ծախսերն ավելացնել 16821.9 հազ. դրամ (բաժին 4, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5112 - 3876.3 հազ. դրամ, հոդված 5113 - 12495.6 հազ. դրամ, բաժին 4, խումբ 8, դաս 5, ծրագիր 51, հ/հ 900262121305, հոդված 5134 - 450.0 հազ. դրամ):
2. Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն բնագավառում ծախսերն ավելացնել 7350.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 4, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262610026, հոդված 5112 - 7350.0 հազ. դրամ):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՊԱՊԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner