Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին N 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Արարատ Վասիլի Վարդանյանի դիմումը, անձնագրի պատճենը, «ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈԲԵՐՏԻ» Ա/Ձ-ի կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագծերը, մատակարար կազմակերպությունների համաձայնությունը, ԹԻՎ 1 ԲՇՏ ՓԲԸ-ի կողմից 25.12.2023թ. տրված 0-50 տեղեկանքը՝
որոշում եմ.
1.Ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0007-0006 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,00181 հեկտար մակերեսով համայնքային սեփականության հողամասում գտնվող, Արարատ Վասիլի Վարդանյանի կողմից ինքնակամ կառուցված, 18 քմ արտաքին մակերեսով (15.1 քմ ներքին մակերեսով) բնակելի նշանակության խորդանոցի նկատմամբ:
2.Օրինականացնել Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0007-0006 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00181 հեկտար մակերեսով հողամասում գտնվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմանններին համապատասխանող, 1986 թվականին ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 20239DQAJK ծածկագրով հաշվառված, 18 քմ արտաքին մակերեսով խորդանոցը:
3.Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0007-0006 ծածկագրով, 0.00181 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Երևանյան խճուղի, 61 փոստային հասցեն:
4.Ինքնակամ կառուցված կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, անվտանգության գոտիներում և կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
5.Ավտոտնակի զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
6. Անշարժ գույքի պետական գրանցում ստանալուց հետո, տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Արարատ Վասիլի Վարդանյանին օրինականացված խորդանոցը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: