Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, 102-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, 16.12.2021թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.5 կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N 731-Ն, 18.05.2006 N 912-Ն, 05.01.2022թ. N 13-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշմամբ Կարմիր Աղեկ համայնքին փոխանցված գույքերի ցանկից բացակայում է Կարմիր Աղեկ գյուղի կարիքների համար կառուցված ծածկը, որը, սակայն, հաշվառվել է Կարմիր Աղեկ գյուղի հաշվապահական հաշվեկշռում և համայնքների միավորման արդյունքում նշված գույքը փոխանցվել է Ալավերդի խոշորացված համայնքին, ինչպես նաև համայնքի տիրապետության տակ չկան շինությանը վերաբերող քաղաքաշինական փաստաթղթեր՝ շինարարության թույլտվություն, փոխանցման ակտ, նախագիծ և այլն, ինքնակամ՝ առանց թույլտվության կառուցված շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ և պահպանում է քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով Ալավերդու համայքապետարանի հանձնախմբի 07.02.2025թ. արձանագրությունը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագծերը՝ որոշում եմ.
1. Ալավերդի համայնքի Կարմիր Աղեկ գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-055-0006-0016 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության 0.02081 հեկտար մակերեսով համայնքային սեփականության հողամասում 1980 թվականին Կարմիր Աղեկի գյուղապետարանի կողմից գյուղի կարիքների համար ինքնակամ՝ առանց թույլտվության և քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված, 208.1 քմ արտաքին մակերեսով (145.7 քմ ներքին մակերեսով) արտադրական նշանակության ծածկի նկատմամբ ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը:
2. Օրինականացնել համայնքային սեփականություն ճանաչված`այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, Կարմիր Աղեկ գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-055-0006-0016 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության 0.02081 հեկտար մակերեսով համայնքային հողամասում 1980թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2024PZ65R5 ծածկագրով հաշվառված, 208.1 քմ արտաքին մակերեսով արտադրական նշանակության ծածկը:
3. Ալավերդի համայնքի Կարմիր Աղեկ գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-055-0006-0016 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության 0.02081 հեկտար հողամասին և հողամասում առկա գույքին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Կարմիր Աղեկ, 3-րդ փողոց, 25/3 փոստային հասցեն:
4. Շինության զբաղեցրած` 0.02081 հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: