Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 17-րդ և 18-րդ կետերով, հիմք ընդունելով «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից լիազորված անձ՝ Տարոն Արամի Բեժանյանի դիմումը, լիազորագիրը, պետական ռեգիստրի վկայականը, սեփականության իրավունքի N 29122015-06-0018 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, Շնող բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 28․11․2024թ տրված N 8551 տեղեկանքը՝
որոշում եմ.
1. Օրինականացնել Ալավերդի համայնքի Շնող գյուղ, 2 թաղամաս, 36 հասցեում գտնվող, «Թեղուտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ գյուղ Թեղուտ, 3-րդ փողոց, 2-րդ փակուղի, 2), 06-088-0750-0023 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 2.2435 հա մակերեսով հողամասում, 2016թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2024VRWHSR ծածկագրով հաշվառված, 968.6 քմ արտաքին մակերեսով (968.6 քմ ներքին մակերեսով) մոլիբդենի արտադրամասը, 225․4 քմ արտաքին մակերեսով (220․6 քմ ներքին մակերեսով) ռեագենտների բաժանմունքը , 1075․9 քմ արտաքին մակերեսով (963 քմ ներքին մակերեսով) ռեագենտների բաժանմունքը, 219․9 քմ արտաքին մակերեսով (203․8 քմ ներքին մակերեսով) խտացուցիչ ջրավազանը, 219․9 քմ արտաքին մակերեսով (203․8 քմ ներքին մակերեսով) խտացուցիչ ջրավազանը, 202․2 քմ արտաքին մակերեսով (97․90 քմ ներքին մակերեսով) ջրանցքը, 14․8 քմ մակերեսով պարիսպները։
2. Ինքնակամ կառուցված շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն այլ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Օրինականացված շինությունների և կատարված ձևափոխությունների համար սահմանված ընդհանուր՝ 3261808 (երեք միլլիոն երկու հարյուր վաթսուն մեկ հազար ութ հարյուր ութ) ՀՀ դրամ արժեքով վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: