| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին  օրենքի» 18-րդ հոդվածի  1-ին մասի 21-րդ կետով, համաձայն  Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 10-րդ, 11-րդ, 128-րդ, 129-րդ, 169-րդ  հոդվածների և հիմք ընդունելով քաղաքացի Արտակ Համբարձումյանի դիմումը և  ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի  ղեկավարի առաջարկությունը՝  համայնքի ավագանին որոշում է․ 1․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետություն ,  Ալավերդի համայնք, քաղաք Ախթալա , Րաֆֆու փողոց , 2 շենք, 4 բնակարան հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 46,2 քմ մակերեսով  անշարժ գույքը 10 տարի ժամկետով  վարձակալության իրավունքով ժամանակավոր օգտագործման տրամադրել Արտակ Համբարձումյանին։2․ Տարածքի վարձակալության արժեքը 1 ամսվա համար սահմանել 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ։
 3․ Առաջարկել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին  Արտակ Համբարձումյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր։
 4․ Որոշումն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 |