Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, հիմք ընդունելով Արարատ Հայկի Ձավարյանի դիմումը, անձնագրերի պատճեները, սեփականության իրավունքի N 05022015-06-0003 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, Օձուն գյուղի վարչական ղեկավարի կողմից 20.12.2024թ. տրված N 9034 տեղեկանքը՝
որոշում եմ.
1. Օրինականացնել Արարատ Հայկի Ձավարյանին և Գայանե Հովիկի Ձավարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Օձուն գյուղ, 12-րդ փողոց, 7 հասցեում գտնվող, 06-112-0007-0016 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.10459 հա մակերեսով հողամասում, 2017թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2024NTXWGP ծածկագրով հաշվառված, օժանդակ շինությունները՝ 91․7 քմ արտաքին մակերեսով (82․3 քմ ներքին մակերեսով) անասնաշենքը, 2․1 քմ արտաքին մակերեսով պարիսպները:
2. Ինքնակամ կառուցված շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Օրինականացված օժանդակ շինությունների համար սահմանված 49189 (քառասունինը հազար հարյուր ութանասունինը) ՀՀ դրամ արժեքով վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: