Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



26 դեկտեմբերի 2024 թ.

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵՀԱՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ՝ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՂՆԻՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, 102-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, 16.12.2021թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.5 կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N 731-Ն, 18.05.2006 N 912-Ն, 05.01.2022թ. N 13-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշմամբ Այգեհատ համայնքին փոխանցված գույքերի ցանկից բացակայում է Այգեհատ գյուղի կարիքների համար կառուցված բաղնիքը, որը, սակայն, հաշվառվել է Այգեհատ գյուղի հաշվապահական հաշվեկշռում և համայնքների միավորման արդյունքում նշված գույքը փոխանցվել է Ալավերդի խոշորացված համայնքին, ինչպես նաև համայնքի տիրապետության տակ չկան շինությանը վերաբերող քաղաքաշինական փաստաթղթեր՝ շինարարության թույլտվություն, փոխանցման ակտ, նախագիծ և այլն, ինքնակամ՝ առանց թույլտվության կառուցված շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ և պահպանում է քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով Ալավերդու համայքապետարանի հանձնախմբի 26.12.2024թ. արձանագրությունը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագծերը՝ որոշում եմ.

1.ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Այգեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-014-0021-0001 ծածկագրից առանձնացվող, բնակավայրերի նպատակային նշանակության, այլ գործառնական նշանակության 0.01423 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
2.Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:

3. Ալավերդի համայնքի Այգեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող՝ կադաստրային 06-014-0021-0001 ծածկագրից առանձնացվող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.01423 հեկտար մակերեսով համայնքային սեփականության հողամասում 1970 թվականին Այգեհատի գյուղապետարանի կողմից գյուղի կարիքների համար ինքնակամ՝ առանց թույլտվության և քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված, 142.3 քմ արտաքին մակերեսով (100.6 քմ ներքին մակերեսով) հասարակական նշանակության բաղնիքի նկատմամբ ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը:

4. Օրինականացնել համայնքային սեփականություն ճանաչված`այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, Այգեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող՝ 06-014-0021-0001 կադաստրային ծածկագրից առանձնացվող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.01423 հեկտար մակերեսով համայնքային հողամասում 1970թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2024FSZFS9 ծածկագրով հաշվառված, 142.3 քմ արտաքին մակերեսով հասարակական նշանակության բաղնիքը:

5. Ալավերդի համայնքի Այգեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-014-0021-0001 կադաստրային ծածկագրից առանձնացվող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.01423 հեկտար հողամասին և հողամասում առկա գույքին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Այգեհատ, 6-րդ փողոց, 2 փոստային հասցեն:

6. Շինության զբաղեցրած` 0.01423 հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

7. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիանա Կոստանդյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner