Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ, 60-րդ հոդվածներով, 71-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի VI գլխով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 21) ենթակետով, հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ներքոնշյալ քաղաքացիներին պատկանող հողամասերի տեղադիրքը նպատակահարմար է համայնքի զարգացմանը նպաստող դպրոցաշինության համարև որ փոխանակություն կատարելուց հետո փոխանակված համայնքային հողամասերը հետագայում՝ դպրոցաշինության նպատակով նվիրաբերվելու է Հայաստանի Հանրապետությանը, հիմք ընդունելով քաղաքացիներիկողմից տրված գրավոր համաձայնությունը, սեփականության իրավունքի N 18062025-06-0049, N 10062025-06-0071, N 03072025-06-0030, N 1196485, N 1246971 վկայականները, համայնքային սեփականության N 22072025-06-0023, N 22072025-06-0009, N 22072025-06-0025, N 21072025-06-0049, N 21072025-06-0070, N 21072025-06-0039 վկայականները, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1․ Տալ համաձայնություն համայնք Ալավերդի, Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-002-0088-0001 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասի փոխանակությանը քաղաքացիներ Ալեք Նորայրի Էվոյանին, Հասմիկ Նորայրի Էվոյանին, հասմիկ Օնիկի Մարգարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, համայնք Ալավերդի, Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-002-0076-0020 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասի հետ:
2․ Տալ համաձայնություն համայնք Ալավերդի, Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-002-0088-0002 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասի փոխանակությանը քաղաքացիներ Ալիսա Վարդանի Մոսինյանին, Անահիտ Արտաշի Մոսինյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, համայնք Ալավերդի, Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-002-0076-0015 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասի հետ:
3․ Տալ համաձայնություն համայնք Ալավերդի, Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-002-0088-0003, 06-002-0088-0004 և 06-002-0088-0005 ծածկագրերով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասերի փոխանակությանը քաղաքացիներ Անդրանիկ Ռուբիկի Մոսինյանին, Մարգարիտա Անդրանիկի Մոսինյանին, Գոհար Անդրանիկի Մոսինյանին, Հասմիկ Անդրանիկի Մոսինյանին և Մարիետա Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, համայնք Ալավերդի, Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-002-0076-0011 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասի հետ:
4․ Տալ համաձայնություն համայնք Ալավերդի, Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-002-0088-0006 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասի փոխանակությանը քաղաքացիներ Կառլեն Վարդանի Երիցյանին, Սուսաննա Վանուշի Նորեկյանին և Տաթևիկ Վարդանի Երիցյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, համայնք Ալավերդի, Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-002-0076-0004 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասի հետ:
5․Տալ համաձայնություն համայնք Ալավերդի, Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-002-0088-0007 և 06-002-0088-0008 ծածկագրերով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասերի փոխանակությանը քաղաքացիներ Վաղինակ Վոլոդյայի Սիմոնյանին, Սեդա Բենիկի Ավետյանին, Ռուբեն Վաղինակի Սիմոնյանին և Նարեկ Վաղինակի Սիմոնյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, համայնք Ալավերդի, Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-002-0076-0019 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասի հետ:
6. Հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
7. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ քաղաքացիների հետ կնքելու հողամասերի փոխանակության մասին պայմանագրեր:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: