Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու 06.04.2007 թ. թիվ 23-Ա որոշումը, սեփականության իրավունքի N13082025-06-0057 վկայականը, «ԹԻՎ 2 ԲՇՏ» ՓԲԸ-ի տնօրենի կողմից 12․06․2025 թվականին տրված թիվ 0-40 տեղեկանքը, Լիլիթ Սամվելի Մանյանի դիմումը, բնակ. հանձնաժողովի 12.09.2025թ. N 14 արձանագրությունը ՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող՝ քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, 1/8 շենք, 6 բնակարան հասցեի բնակարանը՝ 55․3 քմ մակերեսով 28000 (քսանութ հազար) ՀՀ դրամով, ուղղակի վաճառքով, օտարել բնակարանի վարձակալներ Սամվել Վարդանի Մանյանին, Անգին Ամատունու Մանյանին, Լիլիթ Սամվելի Մանյանին, Կամո Սամվելի Մանյանին ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում բնակարանի առքուվաճառքի պայմանագրի կնքելու պահից: