Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ, 42-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005 թ. N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ հիմք ընդունելով՝ Թորոս Հենրիկի Թորոսյանի դիմումը, անձնագրի պատճենը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի հատակագիծը, մասնագիտական եզրակացությունը, Ակներ գյուղի «Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի» 19․10․1991թ․ N 4 որոշումից տրված քաղվածքը, 09․06․2025թ․ տրված N 182 և N 181 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, Ակներ գյուղի վարչական ղեկավարի կողմից տրամադրված փոստային հասցեի և կառուցման տարեթվի վերաբերյալ տեղեկանքները ՝
որոշում եմ՝
1. Ալավերդի համայնքի Ակներ գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0225-0026 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական 0․07 հա մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց՝ Թորոս Հենրիկի Թորոսյանին (ծնված՝ 04.08․1977թ.) և Արսեն Հենրիկի Թորոսյանին (ծնված՝ 27.12․1978թ.) պատկանող հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու մասին:
2. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1930 թվականին կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները՝ բաղնիքը, մառանը, ջրավազանը, խոհանոցը, ծածկը և պարիսպը, տնամերձ հողամասից ավել օգտագործվող, սահմանազատված՝ 0․00321 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով համարել Թորոս Հենրիկի Թորոսյանի (ծնված՝ 04.08․1977թ.) և Արսեն Հենրիկի Թորոսյանի (ծնված՝ 27.12․1978թ.) ընդհանուր բաժնային սեփականությունը:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ակներ գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0225-0026 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում առկա բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 2-րդ փողոց, 13 փոստային հասցեն։
4.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: