Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3) ենթակետով, ՀՀ Լոռու մարզի Լոռի-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթով, հիմք ընդունելով Ալբերտ Մոսինյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 09012025-06-0012 վկայականը՝
որոշում եմ.
1.Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, Գայի փողոց, 4/8 հասցեում գտնվող, կադաստրային 06-002-0150-0424 ծածկագրով, 0.00045 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2.Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: