Այսօր: Կիրակի, 22 Մայիսի 2022թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 98
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 98


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ «ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 6 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի 1-ԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ 2-ՐԴ ՀԱՐԿԻՑ 150.4 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու 30 հուլիսի 2020թ. N 60-Ա որոշումը, «Վորլդ Վիժն Հայաստան» ԵՊ հիմնադրամի «Նավակ» երեխայի և ընտանիքի զարգացման համայնքային կենտրոնի 03 նոյեմբերի 2021թ. գրությունը, համայնքի սեփականության իրավունքի վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքային սեփականություն հանդիսացող, «Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 1-ին մասնաշենքի 2-րդ հարկից անհատույց օգտագործման իրավունքով, պայմանագրով ուժի մեջ մտնելու պահից մինչև 20.05.2030 թվականը, «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամին որպես երեխաների ցերեկային խնամքի կենտրոն օգտագործելու համար տրամադրել 150.4 քմ մակերեսով տարածք՝ համաձայն հատակագծի:
2.
Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբանի պաշտոնակատար Կարեն Կոնինյանին՝ կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման աշխատանքները:
3.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԿՈՆԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdi.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner