Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ և 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշման, և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով՝ հիմք ընդունելով Հովհաննես Ժորայի Անանյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի պետական գրանցման N 23022022-06-0035 վկայականը, Շնող բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 18․06․2025թ․ N 3674 փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանքը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասերի հատակագծերը, բաժանման սխեմաները՝ որոշում եմ՝
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող գյուղի 8-րդ փողոց, 9 հասցեում գտնվող, կադաստրային քարտեզի 06-088-0088-0017 ծածկագրով, սեփականության իրավունքի պետական գրանցման N 23022022-06-0035 վկայականով գրանցված, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը բաժանել՝ 0.03734 հա և 0․02986 հա մակերեսների։
2. Բաժանված՝ 0.02986 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում գտնվող բնակելի տանը տրամադրել Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 8-րդ փողոց, 9/1 փոստային հասցեն, իսկ 0․03734 հա մակերեսով հողամասին և հողամասում գտնվող բնակելի տան հասցեն թողնել նույնը՝ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 8-րդ փողոց, 9 փոստային հասցեն։
3. Հողամասերի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերով:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: