Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Ավետիք Արշակի Օսյանի դիմումը, անձնագրերի պատճենները, սեփականության իրավունքի N 1442857 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, Հագվի բնակավայրերի վարչական ղեկավարի կողմից 17․12․2024թ. տրված տեղեկանքը՝
որոշումը՝
1. Օրինականացնել Ավետիք Արշակի Օսյանին, Ալվարդ Պատվականի Ջանինյանին, Արշակ Ավետիքի Օսյանին և Արմինե Ավետիքի Օսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Հագվի գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-058-0008-0017 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.31105 հա մակերեսով հողամասում, 2015թ. և 2021թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2032EETQLW ծածկագրով հաշվառված օժանդակ շինությունները՝ 84.6 քմ արտաքին մակերեսով (69.1 քմ ներքին մակերեսով) տնտեսական սենյակով ավտոտնակը, 56․7 քմ արտաքին մակերեսով (50․6 քմ ներքին մակերեսով) անասնաշենքը և 8․7 քմ արտաքին մակերեսով պարիսպները, ինչպես նաև բնակելի տան մեջ կատարված 1 հատ դռան, 1 հատ պատուհանի և կառուցված 10 պատի ձևափոխությունները:
2. Ինքնակամ կառուցված շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ալավերդի համայնքի Հագվի գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-058-0008-0017 կադաստրային ծածկագրով, 0.31105 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքերին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Հագվի, 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, 1 փոստային հասցեն:
4. Օրինականացված օժանդակ շինությունների և կատարված ձևափոխությունների համար սահմանված 64362 (վաթսունչորս հազար երեք հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ, արժեքով վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:
6 .Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: