Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Արմեն Սեդրակի Աբելյանի դիմումը, անձնագրի պատճենը, 18․11․2024թ․ թիվ 5553 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, սեփականության իրավունքի N 816748 վկայականը, Հաղպատ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 19․11․2024թ․ թիվ 8355 փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանքը՝ որոշում եմ․
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-060-0034-0005 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, 9-րդ փողոց, 6/1 փոստային հասցեն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: