Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու 06.04.2007 թ. թիվ 23-Ա որոշումը, սեփականության իրավունքի N 30012025-06-0033 վկայականը, «ԹԻՎ 1 ԲՇՏ» ՓԲԸ-ի տնօրենի կողմից 25․04․2024 թվականին տրված թիվ 0-50 տեղեկանքը, Լյուբա Կիրակոսյանի դիմումը, բնակ. հանձնաժողովի 30.06.2025թ. N 8 արձանագրությունը ՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող՝ քաղաք Ալավերդի, Սայաթ-Նովա փողոց, 16 շենք, 21 բնակարան հասցեի բնակարանը՝ 54․5 քմ մակերեսով, 28000 (քսանութ հազար) ՀՀ դրամով, ուղղակի վաճառքով, օտարել բնակարանի վարձակալներ Լյուբա Մկրտչի Կիրակոսյանին , Գոհար Հակոբի Կոստանդյանին, Նաիրի Հակոբի Կիրակոսյանին :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում բնակարանի առքուվաճառքի պայմանագրի կնքելու պահից: