Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով նախագիծը, urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված հայտը որոշում եմ՝
1.Տրամադրել շինարարության թույլտվություն, թույլատրել կատարելու համայնք Ալավերդի, քաղաք Շամլուղ, 2-րդ փողոց, 63 հասցեում գտնվող Արարատ Աղաբաբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ավտոտնակ և ծածկ կառուցելու շինարարական աշխատանքները:
2.Շինարարական աշխատանքներն սկսել լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված, համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի և համայնքապետարանի կողմից տրամադրված շին. թույլտվության առկայության դեպքում:
3.Ալավերդի համայնքի ավագանու 26.12.2023 թվականի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 132-Ն որոշման համաձայն Արարատ Աղաբաբյանից գանձել 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: