Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 39-րդ, 60-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով Սեյրան Արամայիսի Էվոյանի դիմումը, ժառանգության իրավունքի վկայագրերը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 19.10.1991թ. N 04 որոշման քաղվածքները, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1.Վերականգնել Սեյրան Արամայիսի Էվոյանին (ծնված`06.02.1954թ.), Կարինե Արամայիսի Էվոյանին (ծնված`03.03.1969թ.), Լյուդմիլա Արտավազդի Էվոյանին (ծնված`31.05.1965թ.), Մարատ Սեյրանի Էվոյանին (ծնված`24.05.1984թ.), ժառանգության իրավունքով պատկանող ներքոհիշյալ գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը.
1.1 06-002-0072-0002 ծածկագրի տակ գտնվող 0.08633 հա մակերեսով 3-րդ կարգի վարելահողի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: