Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, հիմք ընդունելով՝ Վարուժան Հովիկի Վերանյանի դիմումը, անձնագրի պատճենը, Սանահին գյուղի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 03․02․2025թ․ փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանքը, Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 01․12․1993թ․ 20/9 որոշումից տրված քաղվածքը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի հատակագիծը՝
որոշում եմ․
1․ Վերականգնել Վարուժան Հովիկի Վերանյանին (ծնված՝ 24․11․1962թ․), Գոհարիկ Սուրենի Վերանյանին (ծնված՝ 01․01․1964թ․), Հայկ Վարուժանի Վերանյանին (ծնված՝ 03․01․1986թ․), Գոռ Վարուժանի Վերանյանին (ծնված՝ 08․10․1989թ․) պատկանող, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0093-0058 ծածկագրից առանձնացվող, 0․22326 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին գյուղի կադաստրային քարտեզի 06-002-0093-0058 ծածկագրից առանձնացվող, 0․22326 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, Ալավերդի համայնք, Սանահին թաղամասի, 6-րդ փողոց, 7/4 փոստային հասցեն։
3․ Անշարժ գույքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
1) Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պահանջվող շահերը:
4․ Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
5․ Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: