Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ և 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշման, և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով՝ հիմք ընդունելով Արամ Աշոտի Ռամազյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի պետական գրանցման N 28122013-06-0038 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասերի հատակագծերը, բաժանման սխեմաները՝ որոշում եմ՝
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-088-0096-0007 ծածկագրով գրանցված, Ալավերդի համայնքի Շնող գյուղի 15-րդ փողոց, 1-ին նրբանցք, 3/1 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը բաժանել՝ 0․12421 հա և 0.04709 հա մակերեսների։
2. Բաժանված՝ 0.04709 հա մակերեսով հողամասին տրամադրել Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 15-րդ փողոց, 1-ին նրբանցք, 3/2 փոստային հասցեն, իսկ 0․12421 հա մակերեսով հողամասի հասցեն թողնել նույնը՝ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 15-րդ փողոց, 1-ին նրբանցք, 3/1։
3.Հողամասերի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերով:
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: