Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 10-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման 26-րդ կետի 2-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 09.08.2007թ. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1032-Ն որոշումով և հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 18082021-06-0059 վկայականը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1.Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Թումանյան փողոց, 61/8 հողամաս հասցեում գտնվող, 06-002-0158-0073 ծածկագրով, 0.00614 հա մակերեսով բնակավայրերի այլ նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման նշանակության:
2.Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3.Հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: