|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 նոյեմբերի 2025 թվականի N 1727-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 65-րդ հոդվածի՝ որոշում եմ.
1․ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում 2025 թվականի նոյեմբերի 07-ին՝ ժամը 15:00-ին, հրավիրել համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգային հարցերով․ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու` 2025 թվականի նոյեմբերի 07-ի արտահերթ թիվ 15 նիստի հետևյալ օրակարգը․ 1․1 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու՝ 2025 թվականի նոյեմբերի 07-ի արտահերթ թիվ 15 նիստի օրակարգը հաստատելու մասին․ 1․2 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-002-0095-0002 ծածկագրով, 0.1326 հա մակերեսով եվ 06-002-0696-0003 ծածկագրով, 0.03247 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասերի փոխադրելու, փոփոխված հողամասերը կադաստրային 06-002-0076-0026 ծածկագրով 0.43611 հա մակերեսով հողամասին միավորելու եվ առաջացած մեկ միավոր հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին 1․3 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամաս 2/26/1 հասցեի թիվ 12 դպրոցի կառուցմանը նախնական համաձայնություն տալու մասին 1․4 BYD FANG CHENG BAO LEOPARD TITANIUM 3 INTELLIGENT DRIVING MAX VERSION մակնիշի տրանսպորտային միջոցը համայնքի հաշվեկշռում հաշվառելու մասին 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|