Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի`   համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու` 2025 թվականի նոյեմբերի 07-ի արտահերթ թիվ 15 նիստի հետևյալ օրակարգը․ 1․1 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու՝ 2025 թվականի նոյեմբերի 07-ի արտահերթ թիվ 15 նիստի օրակարգը հաստատելու մասին․ 1․2 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-002-0095-0002 ծածկագրով, 0.1326 հա մակերեսով եվ 06-002-0696-0003 ծածկագրով, 0.03247 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասերի փոխադրելու, փոփոխված հողամասերը կադաստրային 06-002-0076-0026 ծածկագրով 0.43611 հա մակերեսով հողամասին միավորելու եվ առաջացած մեկ միավոր հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին  1․3 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամաս 2/26/1 հասցեի թիվ 12 դպրոցի կառուցմանը նախնական համաձայնություն տալու մասին  1․4 BYD FANG CHENG BAO LEOPARD TITANIUM 3 INTELLIGENT DRIVING MAX VERSION մակնիշի տրանսպորտային միջոցը համայնքի հաշվեկշռում հաշվառելու մասին  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  |