Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման պահանջներով,Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 19.04.2024թ. N 723-Ա, 06.03.2024թ. N 460-Ա որոշումները, սեփականության իրավունքի N 24062024-06-0041 (գաղտնաբառ՝ NEKP9TAFETRU), N 21062024-06-0094 (գաղտնաբառ՝ IBCH4XGIMRJS), վկայականները, հաշվի առնելով, որ կառույցներն իրականացրած անձանց կողմից ընդունվել են ուղղակի վաճառքով գնելու առաջարկը՝ Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ախթալա քաղաք, Աբովյան փողոց, 13 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 19.04.2024թ. N 723-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 81.7 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունները՝ ծածկը ու պարիսպը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.04 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-003-0017-0147/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Գագիկ Սարիմանի Մամաջանյանին։
2. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Ս. Թեհլիրյան փողոց, 33/2 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 06.03.2024թ. N 460-Ա որոշումով Հայաստանի Հանրապետության սեփականություն ճանաչված և օրինականացված, 241.2 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.02228 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0050-0250/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Լևոն Գուրգենի Պարանյանին։
3. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կառույցներն իրականացրած անձանց հետ կնքելու կառույցի և զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրեր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: