Այսօր: Հինգշաբթի, 6 Փետրվարի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 187
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



07 փետրվարի 2025 թ.

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐՄԻՐ ԱՂԵԿ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ՝ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՍՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, 102-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, 16.12.2021թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.5 կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N 731-Ն, 18.05.2006 N 912-Ն, 05.01.2022թ. N 13-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշմամբ Կարմիր Աղեկ համայնքին փոխանցված գույքերի ցանկից բացակայում է Կարմիր Աղեկ գյուղի կարիքների համար կառուցված պահեստը, որը, սակայն, հաշվառվել է Կարմիր Աղեկ գյուղի հաշվապահական հաշվեկշռում և համայնքների միավորման արդյունքում նշված գույքը փոխանցվել է Ալավերդի խոշորացված համայնքին, ինչպես նաև համայնքի տիրապետության տակ չկան շինությանը վերաբերող քաղաքաշինական փաստաթղթեր՝ շինարարության թույլտվություն, փոխանցման ակտ, նախագիծ և այլն, ինքնակամ՝ առանց թույլտվության կառուցված շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ և պահպանում է քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով Ալավերդու համայքապետարանի հանձնախմբի 07.02.2025թ. արձանագրությունը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագծերը՝ որոշում եմ.

1. Ալավերդի համայնքի Կարմիր Աղեկ գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-055-0006-0021 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության 0.0009 հեկտար մակերեսով համայնքային սեփականության հողամասում 1986 թվականին Կարմիր Աղեկի գյուղապետարանի կողմից գյուղի կարիքների համար ինքնակամ՝ առանց թույլտվության և քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված, 9.0 քմ արտաքին մակերեսով (6.7 քմ ներքին մակերեսով) արտադրական նշանակության պահեստի նկատմամբ ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը:

2. Օրինականացնել համայնքային սեփականություն ճանաչված`այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, Կարմիր Աղեկ գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-055-0006-0021 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության 0.0009 հեկտար մակերեսով համայնքային հողամասում 1986թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2024VASBGV ծածկագրով հաշվառված, 9.0 քմ արտաքին մակերեսով արտադրական նշանակության պահեստը:

3. Ալավերդի համայնքի Կարմիր Աղեկ գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-055-0006-0021 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության 0.0009 հեկտար հողամասին և հողամասում առկա գույքին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Կարմիր Աղեկ, 3-րդ փողոց, 25/2 փոստային հասցեն:

4. Շինության զբաղեցրած` 0.0009 հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիանա Կոստանդյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner