Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 171
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 189-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2025 թվականի N 189-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԵՆԴԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ 06-005-0301-0112 ԾԱԾԿԱԳՐՈՎ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ, ԿՈՄՈՒՆՅԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԿԱՊԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.0108 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 21-րդկետիդրույթներով, Հողային օրենսգքրի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով N 13082025-06-0070 վկայականը,  «Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ-ի կողմից տրված N 04-Հ/17102025թ գնահատման հաշվետվությունը,Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է

1.               Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, Ջիլիզա գյուղում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-005-0301-0112 ծածկագրով, էներգետիկայ, տրանսպորտի, կապի, կոմունյալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության, կապի գործառնական նշանակության 0.0108 հեկտար մակերեսով հողամասը, կապի գործունեություն իրականացնելու նպատակով,  աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:

Աճուրդի մեկնարկային գին սահմանել 153000 (մեկ հարյուր հիսուներեք հազար) ՀՀ դրամ,  նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը,   մասնակցության վճար՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:

2.  Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեքներ կայացնող հողամասերում, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3.              Հողամասի օտարումը  չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չեն խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:           

4.              Ալավերդի համայնքի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել որոշմամբ սահմանված հողամասի աճուրդը:

5.              Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 


Կողմ -15

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ

ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ

ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner