Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 109-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի , 130-րդ հոդվածի և հիմք ընդունելով Լևոն Սադաղյանի դիմումը՝ որոշում եմ․
1․ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Լևոն Սադաղյանին 2025 թվականի հուլիսի 01-ին ազատել աշխատանքից՝ լուծելով նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։
2․ Լևոն Սադաղյանի աշխատանքային վերջին օրը համարել 2025 թվականի հունիսի 30-ը։
3․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնին ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Լևոն Աադաղյանի հետ վերջնահաշվարկի կատարումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
5․ Որոշման մեկ օրինակը տրամադրել Լևոն Սադաղյանին ։