Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Արմեն Վազգենի Շախկյանի դիմումը, անձնագրի պատճենը, 31․07․2025թ․ թիվ 3888 և 3889 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 1563705 վկայականը, Շնող գյուղի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 05․09․2025թ․ թիվ 5524 փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանքը՝
որոշում եմ
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-088-0086-0013 ծածկագրով գրանցված 0․070 հա մակերեսով հողամասին և հողամասում գտնվող բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 9-րդ փողոց, 1 փոստային հասցեն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: