Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով նախագիծը, urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով Արման Սիմոնյանի կողմից 04/03/2025թ. ներկայացված հայտը՝
որոշում եմ.
1. Արման Սիմոնյանին տրամադրել շինարարության թույլտվություն և թույլատրել կատարելու համայնք Ալավերդի, գյուղ Աքորի 1-ին փողոց 3-րդ նրբանցք 1 հասցեում գտնվող, կադաստրային 06-022-0023-0022 ծածկագրով, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասում օժանդակ շինությունների՝ 12,5*12,2մ չափերով տնտեսական շինության, 12,25*12,5մ չափերով ավտոտնակի, 12,5*5,55մ չափերով անասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքներ։
2.Շինարարական աշխատանքներն սկսել լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված, համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված, նախագծային փաստաթղթերի և համայնքապետարանի կողմից տրամադրված շին. թույլտվության առկայության դեպքում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: