Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 817-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2024 թվականի N 817-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌԱՎԱՐՈԻՄՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈԻՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌԱՎԱՐԻՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մաս 24) կետով  , «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով  և հիմք ընդունելով Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միանալու մասին Ալավերդի համայնքի ավագանու 2016թ. հունիսի 16-ի N 33-Ա որոշումը և Ալավերդի խոշորացված համայնքի տնտեսական, բնապահպանական և սոցիալական կայունության բարձրացման նպատակով 2022թ. հունվարի 1-ից մեկնարկած «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագիրը

որոշում եմ՝

1. Ալավերդի համայնքում էներգետիկ կառավարման համակարգ ներդնելու, Ալավերդու համայնքապետարանի ենթակայության ընկերությունների/ կազմակերպությունների շենք շինություններում էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները համակարգելու, հարմարավետությունն անհրաժեշտ մակարդակի բերելու ու էներգաարդյունավետության ներուժը գնահատելու, վառելիքաէներգետիկ ռեսուրսների և ջրի սպառումը վերահսկելու, ինչպես նաև մոնիտորինգ իրականացնելու նպատակով ստեղծել Ալավերդի համայնքի էներգետիկ կառավարումն համակարգող աշխատանքային խումբ:
2. Հաստատել Ալավերդի համայնքի էներգետիկ կառավարումն համակարգող աշխատանքային խմբի (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) կազմը՝ համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել  Աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն հավելված 2-ի:
4. Ընդունել ի գիտություն, որ Ալավերդիի համայնքապետարանի էներգետիկ կառավարչի պարտականություններն իրականցնում է  Ալավերդու  համայնքապետարանի աշխատակազմի հողաշինության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնակատար Էրիկ Իգնատենկոն,  մինչև ծրագրի գործառնական ավարտը:
5. Հանձնարարել Աշխատանքային խմբի ղեկավարին՝ ապահովել տեղեկատվության տրամադրումը էներգետիկ կառավարչին՝ Ալավերդու համայնքապետարանի ենթակայության ընկերությունների/կազմակերպությունների շենք-շինությունների և դրանցում սպառվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների, իրականացված, իրականացվող կամ նախատեսված էներգախնայողության և/կամ էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ու ծրագրերի վերաբերյալ:
6. Հանձնարարել Ալավերդի համայնքի ենթակայության ընկերությունների/կազմակերպությունների տնօրեններին և Ալավերդիի համայնքապետարանի  աշխատակազմի քարտուղարին՝
1) Համապատասխան հրամաններով նշանակել վառելիքաէներգետիկ ռեսուրսների և ջրի սպառման ծավալների և արժեքի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և տրամադրման համար պատասխանատու անձանց (այսուհետ՝ Պատասխանատու անձ), որոնք սահմանված ժամկետներում պահանջվող տեղեկատվությունները կտրամադրեն էներգետիկ կառավարչին:
2) Պատասխանատու անձանց նշանակման վերաբերյալ հրամանների պատճենները ներկայացնել Ալավերդիի համայնքապետարանի  էներգետիկ կառավարչին՝ նշելով պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները՝ հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն:
3) Պատասխանատու անձանց՝ խմբագրելի էլեկտրոնային ձևաչափով լրացնել ընկերությունների/կազմակերպությունների օբյեկտ(ներ)ի տեղեկատվական քարտ(եր)ը՝ ըստ պատասխանատվության ոլորտների և էլեկտրոնային ձևաչափով ներկայացնել Ալավերդիի համայնքապետարանի   էներգետիկ կառավարչին:
7. Սահմանել hամայնքային ենթակայության ընկերությունների/կազմակերպությունների կողմից վառելիքաէներգետիկ ռեսուրսների և ջրի սպառման ծավալների և արժեքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և Ալավերդու համայնքապետարան փոխանցման մեթոդը՝ էլ փոստ, էլեկտրոնային կամ առձեռն եղանակով:
8. Սույն որոշման կատարման կազմակերպող և պատասխանատվություն կրող նշանակել  Աշխատանքային խմբի ղեկավար և Ալավերդիի համայնքապետարանի  զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժնի պետին :
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Ալավերդու համայնքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:

10․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի՝  02  մայիսի 2023 թվականի թիվ 544-Ա և 12 մայիսի 2023 թվականի թիվ 605-Ա որոշումները։

11․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(605.96 Կբ) Որոշում N 817-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner