Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, 46-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Արա Խաչիկի Ավետյանի դիմումը, սեփականության իրավունքի վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
համայնքի ավագանին որոշում է. 1. Որպես նվիրաբերություն ընդունել Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Արա Խաչիկի Ավետյանին սեփականության իրավունքով պատկանող, կադաստրային 06-060-0221-0038 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.03633 հա մակերեսով հողամասը՝ հարևան հողօգտագործողների համար որպես մոտեցման ճանապարհ ապահովելու նպատակով: 2. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով Արա Խաչիկի Ավետյանի հետ կնքել հողամասի նվիրաբերության մասին պայմանագիր, կատարել գույքի՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի անվամբ գրանցման աշխատանքներ: 3. Նշված հողամասի նկատմամբ Ալավերդի համայնքի անվամբ պետական գրանցում ստանալուց հետո փոփոխել 0․03633 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ համապատասխանեցնելով իր օգտագործման նպատակին և դարձնել բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |