Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով նախագիծը, urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով Գագիկ Հոբոսյանի կողմից 21/05/2025թ. ներկայացված հայտը՝
որոշում եմ.
1. Գագիկ Հոբոսյանին տրամադրել շինարարության թույլտվություն և թույլատրել կատարելու համայնք Ալավերդի, գյուղ Թեղուտ 1-ին փողոց 1-ին նրբանցք 4 հասցեում գտնվող, կադաստրային 06-037-0001-0019 ծածկագրով, իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում 9.0x10.0մ արտաքին չափերով մեկ հարկանի բնակելի տուն՝ բաց պատշգամբով կառուցման շինարարական աշխատանքներ։
2.Շինարարական աշխատանքներն սկսել լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված, համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված, նախագծային փաստաթղթերի և համայնքապետարանի կողմից տրամադրված շին. թույլտվության առկայության դեպքում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: