Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 13 կետի պահանջների համաձայն, հիմք ընդունելով «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 26.10.2018թ. N 140 դրական եզրակացությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 0.2359 հա վարելահողը /կադաստրային ծածկագիր՝ 06-060-0210-0033/ փոխադրել բնակավայրերի հողեր նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության: |