Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ«ՏՏՎ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի և Ալավերդի համայնքի միջև 11.05.2021թ-ին կնքված «Ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման» պայմանագրում արտացոլված չէ Պայմանագրի կնքմանը նախորդած գրավոր բանակցություններում Ընկերության ստանձնած բացարձակապես որևէ պարտավորություն, Պայմանագրի կնքման օրվանից մինչ օրս «ՏՏՎ Քոնսալթինգ» ՍՊԸ իրականացրել է բացառապես սեփական տնտեսական շահով պայմանավորված գործունեություն, հաշվի առնելով Ալավերդի համայնքի շահը՝ համայնքի ավագանին որոշում է.
1․ Տալ համաձայնություն «ՏՏՎ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի և Ալավերդի համայնքի միջև 11.05.2021թ-ին կնքված «Ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման» և 07․05․2022թ-ին կնքված «Անշարժ գույքի վարձակալության» պայմանագրերի լուծմանը։
2․ Ալավերդի համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կազմակերպել վերոնշյալ պայմանագրերի լուծման գործընթացը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|