Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 17.12.2024թ N 154-Ա որոշման 2-րդ կետը, սեփականության իրավունքի N 18112024-06-0057 վկայականը, վճարման անդորրագրերը՝ որոշում եմ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, 15/4 հասցեում գտնվող, 128.6 քմ արտաքին մակերեսով նկուղով ավտոտնակը՝ 132201 (մեկ հարյուր երեսուներկու հազար երկու հարյուր մեկ) ՀՀ դրամ արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00781 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0150-0174/՝ 61856 (վաթսունմեկ հազար ութ հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Մարտիրոս Սուրենի Մարտիրոսյանին:
2. Նշված գույքի առք ու վաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Մարտիրոս Սուրենի Մարտիրոսյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: