Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ, 42-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005 թ. N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Սեդա Վասիլի Երիցյանի դիմումը, անձնագրերի պատճենները, Ճոճկան բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 29․01․2025թ․ թիվ 414 փոստային հասցեի և կառուցման տարեթվի վերաբերյալ տեղեկանքը, քաղվածքը, <<ՏՍ-ՌԻԵԼԹԻ>> ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը՝ որոշում եմ․
1. Վերականգնել Ալավերդի համայնքի Ճոճկան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-069-0098-0002 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․114 հա մակերեսով հողամասի նկատմամբ, ֆիզիկական անձանց՝ Սեդա Վասիլի Երիցյանի (ծնված՝ 20․03․1956թ․), Գարիկ Սամվելի Երիցյանին (ծնված՝ 04․03․1977թ․), Ռոզա Սամվելի Երիցյանի (ծնված՝ 25․08․1978թ․) հողհատկացման հիմքերը, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1986 թվականին կառուցված բնակելի տունը, մառանը, սանհանգույցը, անասնաշենքը և պարիսպները, տնամերձ հողամասից ավել օգտագործվող, սահմանազատված՝ 0․00251 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով համարել Սեդա Վասիլի Երիցյանի (ծնված՝ 20․03․1956թ․), Գարիկ Սամվելի Երիցյանին (ծնված՝ 04․03․1977թ․), Ռոզա Սամվելի Երիցյանի (ծնված՝ 25․08․1978թ․) ընդհանուր համատեղ սեփականությունը:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ճոճկան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-069-0098-0002 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում առկա շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Ճոճկան, 16-րդ փողոց, 1 փոստային հասցեն։
4.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: